Սահմանվում է հանրային քննարկումների կազմակերպման և անցակցման նոր կարգը

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 2-րդ գլխով նախատեսված հանրային քննարկումները (այսուհետ`հանրային քննարկումներ) օրենսդրական ակտերի և այլ նորմատիվ իրավական ակտի նախագծերի իրավաստեղծ գործընթացին հասարակության մասնակցության, այդ գործընթացի թափանցիկության և հաշվետվողականության ապահովման նպատակով` այդ նախագծերի վերաբերյալ հանրության իրազեկման, ինչպես նաև հանրային կարծիքը բացահայտելու, դրանց վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ստանալու և դրանք ամփոփելու գործընթաց է:

Այժմ արդարադատության նախարարությունը ներկայացրել է «Հանրային քննարկումների կազմակերպման և անցկացման կարգը սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագիծ, որով սահմանվում է՝

  1. հանրային քննարկման ենթակա իրավական ակտի նախագծերը,
  2. նախագծի հանրային քննարկում իրականացնող իրավասու մարմինները,
  3. հանրային քննարկումների տեսակները և ժամկետները,
  4. հանրային քննարկումների իրականացման ընթացակարգերը:

Նախագծով սահմանվում է.

  1. «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 2-րդ գլխով նախատեսված հանրային քննարկումները (այսուհետ`հանրային քննարկումներ) օրենսդրական ակտերի և այլ նորմատիվ իրավական ակտի նախագծերի իրավաստեղծ գործընթացին հասարակության մասնակցության, այդ գործընթացի թափանցիկության և հաշվետվողականության ապահովման նպատակով` այդ նախագծերի վերաբերյալ հանրության իրազեկման, ինչպես նաև հանրային կարծիքը բացահայտելու, դրանց վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ստանալու և դրանք ամփոփելու գործընթաց է:
  2. Օրենսդրական ակտերի նախագծերը ենթակա են հանրային քննարկման, բացառությամբ միջազգային պայմանագրի վավերացման (դրան միանալու) մասին օրենքի նախագծի:
  3. Պետական կառավարման համակարգի մարմինների կողմից մշակվող Կառավարության տարեկան գործունեության ծրագրով նախատեսված Կառավարության որոշումները պարտադիր ենթակա են հանրային քննարկման սույն կարգով սահմանված ընթացակարգով:
  4. Այլ նորմատիվ իրավական ակտերի նախագծերը հանրային քննարկման կարող են դրվել նախագիծը մշակող կամ այն ընդունող մարմնի նախաձեռնությամբ` սույն կարգով սահմանված ընթացակարգով:
  5. Հանրային քննարկումներն իրականացվում են հրապարակայնության, մատչելիության, թափանցիկության և հաշվետվողականության սկզբունքների հիման վրա:
  6. Հանրային քննարկումը կազմակերպվում է նորմատիվ իրավական ակտն ընդունելու իրավասություն ունեցող մարմնի կամ Կառավարության անդամի կողմից (այսուհետ՝ հանրային քննարկում իրականացնող մարմին):
  7. Հանրայինքննարկումներին կարող է մասնակցել յուրաքանչյուր ֆիզիկական և իրավաբանական անձ:
  8. Հանրային քննարկումների կազմակերպումը և անցկացումը ֆինանսավորվում է հանրային քննարկում իրականացնող մարմնի, Կառավարության անդամի դեպքում՝ համապատասխան նախարարության պահպանման նպատակով տվյալ տարվա պետական բյուջեով նախատեսված հատկացումներից, ինչպես նաև օրենքով չարգելված այլ աղբյուրներից:
  9. Հանրայինքննարկումների տևողությունը առնվազն 15 օր է, եթե հանրային քննարկում իրականացնող մարմինը չի սահմանել ավելի երկար ժամկետ:
  10. Հանրային քննարկումներ իրականացնելու նպատակով հանրային քննարկում իրականացնող մարմինը իր պաշտոնական ինտերնետային կայքում և Արդարադատության նախարարության կողմից վարվող իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում (այսուհետ՝ միասնական կայք) հրապարակում է նորմատիվ իրավական ակտի նախագիծը, իրավական ակտի ընդունման հիմնավորումը, ինչպես նաև հանրային քննարկումն իրականացնող մարմնի հայեցողությամբ այլ նյութեր և իր պաշտոնական կայքում տեղադրում է միասնական կայքի համապատասխան հղումը կամ ապահովում է կայքի ավտոմատացված միացումը միասնական կայքին:
  11. Հանրային քննարկում իրականացնող մարմինը դիմում է Արդարադատության նախարարություն՝ միասնական կայքում գրանցվելու համար մուտքի անուն և գաղտնաբառ ստանալու նպատակով: Մուտքի անունը և գաղտնաբառը տրամադրվում է դիմելուց հետո հնգօրյա ժամկետում:
  12. Հանրային քննարկում իրականացնող մարմինը սույն կարգի 11-րդ կետում նշված դիմումի հետ միաժամանակ Արդարադատության նախարարություն է ներկայացնում այն անձի տվյալները` անունը, ազգանունը, էլեկտրոնային փոստի հասցեն, հեռախոսահամարը, զբաղեցրած պաշտոնը, ով պետք է իրականացնի տվյալ մարմնի կողմից մշակված կամ ընդունվող նախագծի տեղադրումը միասնական կայքում:
  13. Արդարադատության նախարարությունը համակարգում է միասնական կայքի աշխատանքները և իրականացնում է մշտադիտարկում: Մշտադիտարկման արդյունքում Արդարադատության նախարարությունը կարող է դիմել հանրային քննարկման իրականացնող մարմին, եթե հայտնաբերվել են սույն կարգի կամ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջների որևէ խախտում: Դիմելուց հետո հինգօրյա ժամկետում հանրային քննարկում իրականացնող մարմինը պետք է ներկայացնի պարզաբանում արձանագրված խախտումների կապակցությամբ:
  14. Հանրային քննարկումների իրականացման խախտումներ հայտնաբերելու դեպքում ֆիզիկական և իրավաբանական անձինք կարող են դիմել ինչպես հանրային քննարկում իրականացնող մարմնին, այնպես էլ Արդարադատության նախարարություն՝ պարզաբանում ստանալու նպատակով: Եթե դիմումը միաժամանակ ներկայացվում է երկու մարմնին, ապա հանրային քննարկում իրականացնող մարմինը պարզաբանում է տրամադրում դիմողին, իսկ պարզաբանման պատճենը ուղարկում է Արդարադատության նախարարություն:
  15. Հանրայինքննարկումների ընթացքում ֆիզիկական և իրավաբանական անձինք միասնական կայքում կամ հանրային քննարկում իրականացնող մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրված համապատասխան միասնական կայքին հղման միջոցով հրապարակված նորմատիվ իրավական ակտի նախագծի վերաբերյալ կարող են ներկայացնել իրենց առաջարկությունները՝ նախապես գրանցվելով՝ նշելով անունը, ազգանունը (իրավաբանական անձի անվանումը), էլեկտրոնային փոստի հասցեն, գաղտնաբառը, ցանկության դեպքում՝ բնակության (գտնվելու վայրի) հասցեն, հեռախոսահամարը: Առաջարկությունները կարող են ներկայացվել կայքում՝ առցանց լրացման եղանակով կամ գրավոր ներկայացվել հանրային քննարկում իրականացնող մարմին:

Առավել մանրամասն տեղեկացեք այստեղ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել