Արմեն Լամբարյանը ազատ արձակվեց. նրա խափանման միջոց կալանքը փոխարինվեց գրավով

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում այսօր՝ հունիսի 21-ին, դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, շարունակվեց «Սասնա ծռեր» զինված խմբավորման գործով հերթական նիստը:

Նիստին դատարանը որոշեց բավարարել ամբաստնյալ Արմեն Լամբարյանի խափանման միջոց կալանքը փոխելու մասին միջոնդրությունը և նրան 500 հազար դրամ գրավի դիմաց ազատ արձակել:

Հիշեցնենք, որ Արմեն Լամբարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016թ. հուլիսի 17-ին կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել, փոխադրել և կրել հրազեն ու ռազմամթերք, ապա կազմակերպված խմբի կազմում, զենքի գործադրմամբ, կյանքի և առողջության համար վտանգավոր բռնությամբ՝ զավթել և պահել է շենքեր, շինություններ և տրանսպորտի միջոցներ՝ զուգորդված դրանք ոչնչացնելու, վնասելու սպառնալիքով, ինչպես նաև նույն եղանակներով պատանդ է վերցրել և պահել երկուսից ավելի անձանց, որոնք կատարել է զավթածը և պատանդներին ազատելու պայմանով պետությանը գործողություններ կատարելուն հարկադրելու նպատակով նույն ժամանակ կազմակերպված խմբի կազմում, կյանքի և առողջությա համար վտանգավոր բռնություն գործադրելով, ինչպես նաև դրա գործադրման սպառնալիքով հափշտակել է հրազեն ու ռազմամթերք, բացի այդ հրկիզման եղանակով դիտավորությամբ ոչմչացրել է տրանսպորտային միջոցներ՝ սեփականատերերին պատճառելով առանձնապես խոշոր չափերի վնաս։

Լուսանկարը՝ hetq.am-ի

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել