«Օրը Ձեր նախարար նշանակվելուց հետո՞ է փոխվել». Նիկոլ Փաշինյանը՝ Արսեն Թորոսյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստը սկսելուց առաջ շնորհավորեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին՝ ծննդյան օրվա կապակցությամբ:

Նախարարը նկատեց, որ այսօր նաև բուժաշխատողներին օրն է, ինչին վարչապետը արձագանքեց. «Օրը Ձեր նախարար նշանակվելուց հետո՞ է փոխվել»:

Վարչապետը շնորհավորեց նաև բուժաշխատողներին և կառավարությունը սկսեց իր աշխատանքը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել