Բացահայտվել է կաշառք տալու պատրվակով խարդախությամբ գումար հափշտակելու դեպք

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչությունում քննված քրեական գործով ձեռնարկված քննչական և դատավարական այլ միջոցառումների արդյունքում պարզվել են կաշառք տալու պատրվակով խոշոր չափերով գումարի հափշտակության դեպքի հանգամանքները. մեղադրանք է առաջադրվել 3 անձ:

Մասնավորապես՝ նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ Երևան քաղաքի երկու բնակիչ՝ ծնված 1982 և 1979թթ., տեղեկանալով իրենց վաղեմի ծանոթ 34-ամյա տղամարդու և ճանապարհային ոստիկանության աշխատակիցների միջև տեղի ունեցած միջադեպի մասին, վստահեցրել են, թե ունեն ազդեցիկ կապեր իրավապահ մարմիններում, որոնց միջոցով, իբր, կարող են ազդել գործի ելքի վրա։ Երևանի բնակիչները, պաշտոնատար անձանց կաշառք տալու պատրվակով, խաբեությամբ 34-ամյա տղամարդուց մաս-մաս՝ 2500 և 500 ԱՄՆ դոլար գումար են վերցրել ու հափշտակել այն:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել 3 անձի. 34-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Երևանի երկու բնակչին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, և նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել