Գյուղատնտեսության ոլորտը՝ տնտեսական առաջնահերթություն

Այսօր՝ հունիսի 20-ին, Եվրամիության «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում Գյումրիի քաղհասարակության կազմակերպությունների ինկուբատորի մասնակիցների համար «Գյուղատնտեսության ոլորտը տնտեսական առաջնահերթություն՝ ըստ ՀՀ կառավարության ծրագրի և գյուղատնտեսական ապահովագրական համակարգի խնդիրներն ու արդյունավետ զարգացման հեռանկարները» թեմայով դասախոսություն է ներկայացվել։

Դասընթացն անց է կացրել ՓՄՁ համագործակցության Ասոցիացիայի փորձագետ Արտակ Մարտիրոսյանը, ով ներկայացրեց գյուղատնտեսության ապահովագրության ինստիտուտի  ներդրման նախադրյալները ՀՀ-ում։

Փորձագետը նշեց, որ 2017թ․ 2-րդ կիսամյակի  ընթացքում Օքսֆամ հայաստանյան գրասենյակի նախաձեռնությամբ մշակվել են ՀՀ-ում գյուղատնտեսության ապահովագրության ներդրման ազդեցության գնահատաման մեթոդաբանությունը և գյուղատնտեսության ապահովագրության մշտադիտարկումը: 2017թ․ ընթացքում Օքսֆամ հայաստանյան գրասենյակի նախաձեռնությամբ Հայաստանի Հանրապետության Գյուղատնտեսական Դաշինքի անդամ կազմակերպությունների համար իրականացվել են նաև կրթական ծրագրեր:

2014թ.-ի օգոստոսից Գերմանիայի Դաշնության KfW զարգացման բանկի, ՀՀ Կենտրոնական Բանկի և ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ գյուղատնտեսության ապահովագրության ներդրման ծրագրի մշակում:

2018թ. ընթացքում նախնական տեղեկատվության համաձայն վերը նշված համագործակցության արդյունքում իրականացվելու են գյուղատնտեսության ապահովագրության պիլոտային ծրագրեր:

Հավելենք, որ Արտակ Մարտիրոսյանը և «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի իրավաբան, Շիրակի մասնաճյուղի համակարգող Վիկտորիա Եղոյանը անհատական խորհրդատվություն են տրամադրել ՀԿ ներկայացուցիչներին։

Նշենք, որ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) ինկուբատորները միտված են՝ նպաստելու ՔՀԿ-ների կարողությունների զարգացմանը և գործունեության արդյունավետության բարձրացմանը:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել