Հունիսի 19-ից ներդրվելու է անձնագրավորման նոր ընթացակարգը

Ոստիկանության անձնագրային և վիզաների վցարչությունից տեղեկացնում ենոր 19.06.2018թ.-ից ներդրվելու է անձնագրավորման նոր ընթացակարգը:

«Արդեն ունենք բազմաթիվ քաղաքացիների դրական արձագանքներ: Քաղաքացին ընտանիքով հաշվառված է Արթիկ քաղաքում, սակայն բնակվում են Աբովյանում, ցանկանում է երեխայի անձնագիրը փոխանակել, սակայն հաշվառման վայր գնալը ժամանակի և ծախսի խնդիր է: Մեկ այլ քաղաքացի հաշվառված է Երևանում, բնակվում Մարտունիում, ցանկանում է առանց Երևան գալու դիմել անձնագրում վավերականության նշում կատարելու համար:

Վարդենիսում, Կապանում…. կան զորամասեր, որտեղ ծառայում են տարբեր համայնքներում հաշվառում ունեցող սպաներ և ունեն անձնագրային խնդիրներ»,-նշված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, 19.06.2018թ. քաղաքացին հին նմուշի անձնագիր ստանալու և անձնագրում վավերականության նշում կատարելու համար կարող է դիմել ցանկացած անձնագրային ծառայություն, անկախ նրանից որտեղ է հաշվառված: Բացառություն են կազմում հաշվառում չունեցողները, ովքեր պետք է դիմեն ըստ բնակության վայրի հաշվառվելու և անձնագրավորվելու համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել