Անհատական խորհրդատվություն և դասախոսություն Գյումրիում՝ ՔՀԿ-ների համար

Հունիսի 15-ին   Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների  (ՔՀԿ) ինկուբատորների խմբի համար Իրավաբանների հայկական ասոցիացիայի Գյումրու գրասենյակում անցկացվեց  սեմինար՝ արդարադատության, կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների, հանրային ֆինանսների, կրթության և սոցիալական ոլորտներում կառավարության ծրագրի հիմնադրույթները թեմայով։

Ծրագրի ղեկավար, Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը ներկայացրեց կոռուպցիայի դեմ պայքարի 3 հենասյուները՝ հակակոռուպցիոն կրթություն, կանխարգելում և պատասխանատվություն։ Ներկայացվեց միջազգային հաջողված փորձը, Հայաստանում կատարաված քայլերը, նոր կառավարության ծրագրում ներառված հակակոռուպցոն պայքարի դրույթները:

Կարեն Զադոյանը նշեց նաև, որ ներկայումս ՔՀԿ-ների կողմից ապաօրինի հարստության վերադարձման մեխանիզմների և առհասարակ կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքար մղելու առաջարկություններ են ներկայացվել կառավարությանը:

Ծրագրի կրթության ու հարակից ոլորտների համակարգող և «Սիվիտաս» ՀԿ գործադիր տնօրեն Խաչիկ Գևորգյանը դասախոսություն կարդաց Խաչիկ Գևորգյանը ներկայացրեց իրենց հաջողված փորձը գիտության ոլորտում և խոսեց դրամագլխային հիմնադրամների մասին։

Այնուհետև  Կարեն Զադոյանը, Խաչիկ Գևորգյանը, ծրագրի  ղեկավարի տեղակալ/դրամաշնորհների համակարգող Արտակ Սարիբեկյանը և ծրագրի իրավաբան-փորձագետ Տիգրան Դանիելյանն անհատական խորհրդատվության տրամադրեցին արդարադատության, մարդու իրավունքների, հանրային ֆինանսական կառավարման, կրթության, սոցիալական ոլորտներում և ծրագրային թիրախային 9 ոլորտներից դուրս գործունեություն ծավալող Գյումրու ինկուբատորի ՔՀԿ-ներին:

«Կառուցողական երկխոսության հանձնառություն»  ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի և «Հայաստանի համայնքների միություն» իրավաբանական անձանց միության հետ համագործակցությամբ:Ծրագրի նպատակն է մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) և դրանց կոալիցիաների/ցանցերի ազդեցությունը հանրային քաղաքականության մշակման գործընթացի վրա։  Սա հնարավորություն կտա կազմակերպություններին (ովքեր արդեն իսկ աշխատում են թիրախային կոալիցիաներում) ձեռք բերել նոր ռեսուրսներ, քաղհասարակության փորձագետներին  միավորել և խրախուսել իրենց մասնակցությունը տեղական և ազգային քաղաքականությունների օրակարգի ձևավորմանը, հատկորոշել ընդհանուր խնդիրներն ու առաջնահերթությունները և դիմել կառավարությանը՝  կառուցողական և ռազմավարական քաղաքականության վերաբերյալ նախաձեռնություններով։Ծրագրի շրջանակներում ենթադրամաշնորհներ կտրամադրվեն ՔՀԿ-ներին և ՔՀԿ-ների կոալիցիաներին, որոնք կուղղվեն հանրային քաղաքականությունների զարգացմանն ու կունենան շոշափելի արդյունքներ 9 թիրախային ոլորտում, որոնք են արդարադատությունը, մարդու իրավունքները, հանրային ֆինանսների կառավարումը, բիզնեսը, կրթությունը, սոցիալական ոլորտը. հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառում, գյուղատնտեսությունը, տնտեսությունը, էներգետիկան:Իրավաբանների հայկական ասոցիացիան (ԻՀԱ) ստեղծվել է 1995թ.-ին: ԻՀԱ-ի առաքելությունն է նպաստել Հայաստանում իրավունքի գերակայության, ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության կայացմանը, որտեղ բնակչությունն իրազեկ է, իսկ նրա իրավունքները՝ պաշտպանված: Մինչև 2016 թ. փետրվար ամիսը ԻՀԱ-ի անվանումն էր Հայասատանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել