Մետալուրգիական արտադրամասից դուրս եկող արտադրական ծուխը լցվել է քաղաք

Բնապահպանության նախարարությունը և տեսչական մարմինը արձագանքել են ալավերդցիների ահազանգին:

Էլեկտրոնային մամուլով ահազանգ էր տարածվել, որ «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերությանը պատկանող Ալավերդու պղնձաձուլական գործարանի մետալուրգիական արտադրամասի ծխնելույզից դուրս եկող արտադրական ծուխը լցվել է քաղաք: Բնապահպանության նախարարությունն ահազանգի մասին անմիջապես տեղյակ է պահել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին՝ ստեղծված իրավիճակի պատճառներն պարզելու և համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար:

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից Բնապահպանության նախարարությանը հայտնել են, որ տարածքային ստորաբաժանման աշխատակիցներն անմիջապես եղել են դեպքի վայրում, և արձանագրել անձրեւի եւ խոնավության հետ արտանետման համադրություն: Տեսչական մարմնի աշխատակիցները հանդիպել են ընկերության պատասխանատուների հետ, ովքեր հիմնավորել են, որ տեխնիկապես չեն կարող արտադրական ցիկլը կանգնեցնել, բայց պարտավորվել են ժամանակավոր նվազեցնել արտադրական ծավալները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել