Սահմանվել է պետական իշխանության մարմիններում հաստիքների առավելագույն թիվը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր որշում է ստորագրել, որով սահմանել է պետական իշխանության մարմիններում հաստիքների առավելագույն թիվը:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 10-րդ և 12-րդ մասերով, 15-րդ հոդվածի 1-ին մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 6-րդ մասով՝
1. Սահմանել պետական իշխանության մարմինների`
1) նախարարությունների հաստիքների առավելագույն թիվը
2) Հայաստանի Հանրապետության կառավարությանը ենթակա մարմինների հաստիքների առավելագույն թիվը
3) Հայաստանի Հանրապետության վարչապետին ենթակա մարմնի հաստիքների առավելագույն թիվը
4) նախարարությանը ենթակա մարմինների հաստիքների առավելագույն թիվը
5) մարզպետարանների հաստիքների առավելագույն թիվը` համաձայն N 5 հավելվածի.
6) Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ նախատեսված ինքնավար մարմինների և պետական իշխանության այլ մարմինների հաստիքների առավելագույն թիվը:
2. Սահմանել, որ պետական կառավարման համակարգի մարմիններում գլխավոր քարտուղարները կարող են ունենալ միայն մեկ տեղակալ:
3. Սահմանել, որ պետական իշխանության մարմինների ղեկավարները չեն կարող ունենալ գլխավոր խորհրդականներ, հասարակական հիմունքներով խորհրդականներ և օգնականներ, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:
4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 6-ի «Պետական կառավարման մարմինների աշխատողների առավելագույն թվաքանակ և ղեկավարների տեղակալների թվաքանակ սահմանելու մասին» N 620 որոշումը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է 2018 թվականի հունիսի 11-ից»:

Հավելված

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել