Անհատական խորհրդատվություններ և հակախտրականության օրենսդրության թեմայով դասընթաց՝ Վանաձորի ՔՀԿ ներկայացուցիչների համար

Վանաձորում այսօր՝ հունիսի 13-ին, Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում 11 քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ինկուբատորում դասընթաց էր կազմակերպվել՝ «Մարդու իրավունքներ. Դատավորների համար հակախտրականության օրենսդրության կիրառման ընթացակարգերի բարելավման անհրաժեշտություն` ներառյալ ընթացակարգային ուղեցույցի ընդունման անհրաժեշտությունը» թեմայով:

Դասախոսությունը ներկայացրեց ծրագրի մենթորների խմբի ղեկավար, արդարադատության և հարակից ոլորտների մենթոր Մարատ Ատովմյանը: Նա նշեց, որ Արդարադատության մատչելիությունը մարդու իրավունքների հիմնարար սկզբունք է` ամրագրված «Մարդու իրավունքների համըհդհանուր հռչակագրով» և սահմանված մարդու իրավունքների մի շարք փաստաթղթերում,այդ թվում` «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրով, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով, ՄԱԿ-ի «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» կոնվենցիայով և այլն:

«ՀՀ ներպետական օրենսդրության մեջ հստակ կերպով սահմանված չի խտրականություն տերմինը,  դեռ ավելին ՀՀ իրավական համակարգում բացակայում է խտրականության վերաբերյալ համապարփակ օրենքը: Հարկ է նշել, որ ՀՀ-ն անդամ է հանդիսանում է մի շարք միջազգային կազմակերպությունների և այդ կազմակերպություններին անդամակցության շրջանակներում պարտավորություններ է ստանձնել ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ ՀՀ դատական համակարգում ապահովելու հակախտրական օրենսդրության կիրառելիությոնը: Ավելին, ՀՀ օրենսդրական համակարգում սահմանված չէ նաև կարծրատիպի հասկացությունը, սա նույնպես  խնդիրներ է ստեղծում հակախտրական օրենսդրության անարգել կիրառելիության ժամանակ»,-նշեց Մարատ Ատովմյանը:

Նրա խոսքով ՔՀԿ-ներն այստեղ ևս անելիք ունեն ու միայն պետությունը չէ, որ պետք է աշխատանք տանի այս ոլորտում: Դասընթացավարը նշում է, որ կարելի է այդ մասին տարբեր մոնիթորինգներ անել, իրազկեումներ՝ հասարակության շրջանում, տարբեր հաղորդումներ պատրաստել և այլն:

Դասընթացի ավարտւց հետո արդարադատության, մարդու իրավունքների, հանրային ֆինանսների կառավարման, կրթության, սոցիալական ոլորտներում և ծրագրային թիրախ 9 ոլորտներից դուրս գործունեություն ծավալող Վանաձորի ինկուբատորի ՔՀԿ-ների համար անհատական խորհրդատվություն տրամադրեցին Մարատ Ատովմյանը, ԻՀԱ Լոռու մարզային մասնաճյուղի իրավաբան Արթուր Սուքիասյանը և ծրագրի իրավաբան-փորձագետ Նարեկ Ենոքյանը:

Մասնագետները յուրաքանչյուր կազմակերպության ներկայացուցչի հետ քննարկեցին, թե ի՞նչ ներքին փաստաղթերի կարիք ունեն, մասնավորապես՝ էթիկայի կանոնների հետ կապված, հանրային և քաղաքականության մշակումը, հետաքրքրված ոլորտները և այլն:

«Միջհամայնքային համագործակցություն հանուն գյուղական համայնքների զարգացման» ՀԿ ներկայացուցիչ Արթուր Մելիքսեթյանը նշեց, որ կազմակերպությունը նորաստեղծ է և ունի գնումների քաղաքականցման ու ռազմավարության պլանի մշակման կարիք:

«Երիտասարդ Տավուշ» երիտասարդական ՀԿ ներկայցուցիր Մանուշ Մարալչյանի խոսքով կազմակերպությունը հիմանակնում աշխատանք է տանում սոցիալական խորհրդատվության, շահերի բախման ոլորտում. «Մենք հեշտությամբ ենք դա անում, քանի որ Տավուշի մարզի 25 գյուղում ունենք համայքնային աշխատողներ, սոցհարցումներ ու մոնիթորինգներ ենք իրականցնում: Մեզ ևս հարկավոր է գնումների ընթացակարգերի մասին որոշ տեղեկատբություն

Շուշանիկ Սահակյանը, ով ներկայացնում էր «Երիտասարդական գաղափարներ» ՀԿ-ն, նշեց, որ կազմակերպությունը հիմնականում գործում է Դիլիջանում և առավել կարիք ունի մասնագիտական կողմնորոշման հարցում առավել սերտ համագործակցութուն ունենա կրթության և գիտության նախարարության հետ:

Նշենք, որ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) ինկուբատորները միտված են՝ նպաստելու ՔՀԿ-ների կարողությունների զարգացմանը և գործունեության արդյունավետության բարձրացմանը:

Հավելենք, որ ծրագրի շրջանակներում ընտրված են 9 թիրախ ոլորտներ։ Դրանք  են՝ արդարադատություն, մարդու իրավունքներ, հանրային ֆինանսների կառավարում, բիզնես, կրթություն, սոցիալական ոլորտ.  հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառում, գյուղատնտեսություն, տնտեսություն, Էներգետիկա։ Նախատեսվում է ոլորտի լիազոր մարմինների հետ՝ Կառավարություն-ՔՀԿ-ներ կառուցողական երկխոսության ձևաչափով վեր հանել առկա խնդիրները, մշակել, ջատագովել և բարելավել հանրային քաղաքականության ծրագրեր՝ նորարար գաղափարներով և լուծումներով:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել