Նիկոլ Փաշինյանը կհանդիպի Վլադիմիր Պուտինին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 13-14-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն: Այցի շրջանակում ՀՀ վարչապետը հանդիպում կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից:

Վարչապետը կմասնակցի Խորհրդային միության հերոս, ԽՍՀՄ զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանի կիսանդրու բացման արարողությանը: Նիկոլ Փաշինյանը «Լուժնիկի» մարզադաշտում ներկա կգտնվի ֆուտբոլի Աշխարհի առաջնության բացման հանդիսավոր արարողությանն ու առաջնության առաջին խաղին:   

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել