Նիկոլ Փաշինյանը մեկնում է Մոսկվա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ հունիսի 13-ին, Մոսկվա է մեկնում: Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ:

«Հանդիպումը ռուսական կողմի հրավերով է, հանդիպման շրջանակներում նախատեսված է նաև հանդիպում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ»,-նշել է նա:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնում է Մոսկվա՝ ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողությանը մասնակցելու համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել