28-ամյա տղամարդը բերման ենթարկվեց «Շիրակ» օդանավակայանից

«Հետախուզում-2018» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում հունիսի 10-ին, ժամը 21.55-ին, ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողները «Շիրակ» օդանավակայանից բերման են ենթարկել 1990 թ. ծնված Արթուր Փ.-ին, որը 2017թ. նոյեմբերի 9-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի (յուրացնելը կամ վատնելը) 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով, հայտնում են ոստիկանությունից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել