Դատախազ Ժիրայր Սեֆիլյանի համար 7 տարի ազատազրկում միջնորդեց՝ 10,5 տարվա փոխարեն

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության վերաքննիչ քրեական դատարանում այսօր՝ հունիսի 11-ին, դատախազ Պետրոս Պետրոսյանը Ժիրայր Սեֆիլյանի համար 7 տարի ազատազրկում միջնորդեց՝ 10,5 տարվա փոխարեն։

Դատախազը իր միջնորդությունը պայմանավորեց երկրում իրադրության փոփոխությամբ:
«Նվազել է վտանգը, որ գործով անցնող անձիք կարող են մեղադրանքում առաջադրված գործողություններն իրականացնել: Ուստի միջնորդում եմ, Սեֆիլյանի պատիժը մեղմացնել և դատապարտել ազատազրկման 7 տարի ժամկետով, Գևորգ Սաֆարյանի և Ներսես Պողոսյանի նմատմամբ խափանման միջոց կալանքը պայմանական չկիրառել, իսկ մյուս 3 անձանց՝ Գրիգորյանի, Թոփչյանի և Կիրակոսյանի մասով թողնել նույնը, քանի որ վերաքննիչ բողոքում նրանց պատժաչափի կրճատման մասին հիշատակված չէ»,- նշեց Պետրոսյանը:
Դատարանը՝ դատավոր Ռուզաննա Բարսեղյանի նախագահությամբ որոշեց, որ դատական ակտը կհրապարակվի հունիսի 13-ին։
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել