ՏԻՄ ընտրությունների արդյունքները 14:00-ի դրությամբ

Հայաստանի մի շարք մարզերում շարունակվում են ՏԻՄ ընտրությունները: Կենտրոնական ընտրական հանձանաժողովը հրապարակել է 14:00-ի դրությամբ պատկերը ընտրատարածքներում:

Ըստ այդ տվյալների ամենամեծ ակտիվություն դրսեւորվել է Վանեվան համայնքում, որտեղ ընտրություններին 14:00-ի դրությամբ մասնակցել է ընտրողների 61.07 տոկոսը կամ 160 ընտրող ընդհանուր 262 ընտրողից, իսկ ամենաքիչը մասնակցել ել Նոր Արտամետ համայնքում` 8.48 տոկոս, այսինքն 884 ընտրողներից 75-ն են մասնակցել:

Ընդհանուր առմամբ մասնակցել է ընտրողների 31.58 տոկոս կամ 4933 ընտրող 15621 ընտրողից:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունիսի 10-ին տեղական ՏԻՄ հերթական ընտրություններ են ընթանում Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու եւ Կոտայքի մարզերի թվով 18 համայնքներում: Նշված համայնքներից 8-ում կայանալու են միայն համայնքի ղեկավարի, 6 համայնքում` միայն ավագանու անդամի, եւ 4 համայնքում միաժամանակ անցկացվելու են համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամի ընտրություններ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել