Հայտնի են միասնական քննություններից երեքի արդյունքները

Հունիսի 8-ին մեկնարկել են 2017-2018 ուսումնական տարվա ընդունելության միասնական քննությունները:

Արդեն քննություններ են անցկացվել «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Համաշխարհային պատմություն» առարկաներից: Հունիսի 12-ին տեղի կունենան «Հայոց լեզու և հայ գրականություն», հունիսի 15-ին` «Ֆիզիկա»,  հունիսի 19-ին`  «Օտար լեզուներ»,  հունիսի 22-ին` «Մաթեմատիկա»,  հունիսի 25-ին` «Հայոց պատմություն», «Քիմիա»,  հունիսի 27-ին` «Ռուսաց լեզու» առարկաների քնությունները:

Կրթության և գիտության նախարարությունից տեղեկացնում են, որ հունիսի 8-ին տեղի ունեցած «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»«Համաշխարհային պատմություն» առարկաների քննությունների արդյունքները պատրաստ են:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել