Կկանխվի իրավական ակտի տարաբնույթ մեկնաբանությունը

2008թ. ընդունած իր որոշումներից մեկի առաջին կետով գործադիրը սահմանել էր ՀՀ պետական մարմինների, պետական հիմնարկների, ՊՈԱԿ-ների ծառայողական ավտոմեքենաների չափորոշիչները, իսկ երկրորդ կետով՝ որ ՀՀ պետբյուջեի միջոցներով ձեռք բերվող ծառայողական ավտոմեքենաներն իրենց հատկանիշներով չպետք է գերազանցեն առաջին կետով սահմանված չափորոշիչները: Նշված հանգամանքն առաջացնում էր իրավական նորմերի տարաբնույթ մեկնաբանության և կիրառման հնարավորություն: Դա կանխելու նպատակով կառավարությունը փոփոխություն է կատարել որոշման մեջ:

ՀՀ Ազգային ժողովի 2017թ. դեկտեմբերի 21-ին ընդունած «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքով վերանայվել է հիպոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների գումարների չափով ֆիզիկական անձանց վճարած եկամտային հարկի գումարների վերադարձման համակարգը, մասնավորապես՝ սահմանվել էին համակարգից օգտվելու սահմանափակումներ: Օրենքով սահմանվել է, որ համակարգից կարող են օգտվել նաև ՀՀ տարածքում բնակելի թաղամասերում կամ համալիրներում անմիջապես կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող կառուցապատողից անհատական բնակելի տուն ձեռք բերող վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձինք: Ընդունված որոշմամբ կառավարությունը իր նախկին որոշումն համապատասխանեցրել է վերը նշված օրենքին:

Կառավարությունը, հունիսի 8-ի նիստի ժամանակ, սահմանել է ավելացված արժեքի հարկով հարկման նպատակով տարան որպես շրջանառելի՝ բազմակի օգտագործման տարա որակելու չափանիշները, քանի որ ըստ «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի՝ կառավարության սահմանած չափը բավարարող տարայի օտարումն ազատվում է ԱԱՀ-ից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել