Տրանսպորտային միջոց շահագործելու բժշկական հակացուցում է համարվում այն հիվանդությունը (վիճակը), որի առկայությունը խոչընդոտ է տրանսպորտային միջոցը շահագործելու համար:
Տրանսպորտային միջոց շահագործելու բժշկական ցուցում է համարվում այն հիվանդությունը (վիճակը), որի դեպքում տրանսպորտային միջոցի շահագործումը թույլատրվում է տրանսպորտային միջոցը հատուկ հարմարանքներով կահավորելու կամ վարորդի կողմից հատուկ հարմարանքների և (կամ) բժշկական արտադրանքներ օգտագործելու կամ տրանսպորտային միջոցի որոշակի կառուցվածքային բնութագրիչների առկայության պայմաններում:
Տրանսպորտային միջոց շահագործելու բժշկական սահմանափակում է համարվում այն հիվանդությունը (վիճակը), որի առկայությունը խոչընդոտ է որոշակի կարգի (ենթակարգի), նշանակության կամ կառուցվածքային բնութագրիչներով տրանսպորտային միջոցն անվտանգ շահագործելու համար:
Իրազեկման աղբյուրը՝«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 22.1 հոդված: