«Նոր իշխանության առաջ գայթակղության մի մեծ քար է դրված»․ Նիկոլ Փաշինյան

Կառավարության անկյունաքարային խնդիրներից մեկը դատական անկախ համակարգի գոյությունն է։ Այս մասին այսօր՝ հունիսի 7-ին, Ազգային ժողովում՝ կառավարության ծրագիրը ներկայացնելիս, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«ՀՀ վարչապետի պաշտոնը ստանձնելով, անձամբ բախվեցի այն իրողության հետ, որ Հայաստանի դատական համակարգը Բաղրամյան 26-ին հրահանգներով աշխատելու սովորություն ունի։ Հայաստանում, ըստ էության, գոյություն ունեն դատական համակարգի անկախությունն ապահովող օրենսդրական որոշակի կարգավորումներ, բայց այս պարագայում նույնպես, իրականությունն ավելի հզոր է, քան օրենսդրությունը և մեր առաջ, նոր իշխանության առաջ գայթակղության մի մեծ քար է դրված։ Ի՞նչ անել՝ շարունակել դատարաններին հրահանգելու արատավոր ավանդույթը՝ հիմնավորելով զանազան բարի նպատակներով, թե,  այնուամենայնիվ, քայլեր անել դատական համակարգի անկախությունը երաշխավորելու և ապահովելու համար»,-ասաց վարչապետը։

Նա նաև նշեց, որ Բաղրամյան 26-ում հայտնվելուց հետո ինքն իր համար որոշում է կայացրել զերծ մնալ դատավորների տարօրինակ «շեֆի» դերակատումը ստանձնելուց։

«Չնայած խոստովանեմ, հաճախ բախվում եմ իրավիճակների, երբ դատական համակարգի ներկայացուցիչները միջնորդավորված, անուղղակի ձևերով խնդրում, աղաչում, աղերսում,  ի վերջո նաև պահանջում են ասել, թե ինչպես պետք է վարվել այս կամ այն դեպքում։ Ուզում եմ հստակ ասել, որ հրաժավում եմ նման գործելակերպից, որովետև դա դեպի դիկտատուրա տանող ուղիղ և ժողովրդական հեղափոխության վարչապետի կարգավիճակի հասած մարդու համար անպատվաբեր ճանապարհ է։ Ասել եմ, որ Հայաստանում դատավոր նշանակված բոլոր անձիք այդ կարգավիճակը ստանձնել են կամավոր, և եթե որոշել են, որ եթե ունեն անհրաժեշտ հմտություններ, գիտելիք, իմաստնություն՝ մարդկանց ճակատագրերը որոշելու, թող որոշեն ուրեմն, ինչպես և նախատեսվում է օրենքով։ Մյուս կողմից, որևէ դատավոր թող չփորձի կայացնել որոշումներ՝ հիմնված կաշառքի, տարբեր տեղերից ստացվող զանգերի, ստվերային ազդեցություների վրա, որովհետև նման գործելակերպ որդեգրող դատավորների անխուսափելի հանգրվանը «Երևան» քրեակատարողակն հիմնարկն է։

Նա նաև նշեց, որ գիտի՝ Հայաստանում դատավորներ կան, որ սովոր են որոշումներ կայացնել կաշառքով, հրահանգով կամ կոռուպցիոն այլ մոտիվացիներով։ Նա հորդորեց բոլոր այդ դատավորներին հեռանալ դատաիրավական համակարգից, ովքեր չեն կարող իրենց սովորույթները փոփոխել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել