Օգնեք մեզ վերջ տալ մի շատ կոնկրետ արատավոր ու հանցավոր երևույթի, որը դեռ առկա է մեր երկրի որոշ բուժհիմնարկներում․ առողջապահության նախարար

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

 «Հարգելի բժիշկներ, սիրելի գործընկերներ, խնդրում եմ ձեզ օգնեք մեզ վերջ տալ մի շատ կոնկրետ արատավոր ու հանցավոր երևույթի, որը դեռ առկա է մեր երկրի որոշ բուժհիմնարկներում:

Վերջին շրջանում ստանում եմ անանուն ահազանգեր, որ որոշ բուժհիմնարկների տնօրեններ (կամ նրանց հանձնարարությամբ տեղակալներ և բաժնի վարիչներ) գումար են շորթում բժիշկներից կա՛մ ամսական կոնկրետ «նալոգ» դնելու, կա՛մ բժիշկների առանց այն էլ ցածր աշխատավարձը հետ պահանջելու միջոցով:

Խնդրում եմ ձեզ, նման դեպքում նամակ գրել [email protected] հասցեով, բայց միևնույն ժամանակ խիզախություն և համարձակություն ունենալ տալ անուններ` թե՛ ձեր, թե՛ նման քայլերի դիմողների: Հակառակ պարագայում մենք և մեր իրավապահ մարմինները անզոր կլինենք ձեզ օգնելու հարցում: Նման անձինք դեռ չեն գիտակցում, որ Հայաստանը փոխվել է և այդ արատավոր բարքերը տեղ չունեն նոր Հայաստանում:

Ձեր օգնությամբ մենք «կհասկացնենք» նրանց դա:

Մի վախեցե՛ք, խոսե՛ք: Մենք ձեր կողքին ենք»,-գրել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել