Տեղի ունեցավ «Կայուն էներգետիկայի զարգացման հեռանկարները Հայաստանի համայքներում» էներգաարդյունավետ համայնքների երկրորդ ֆորումը

Էներգաարդյունավետության և վերայանգնվող էներգիայի վերաբերյալ լայնամասշտաբ իրազեկման նպատակով՝ Եվրոպական միության նախաձեռնությամբ աշխարհի մի շարք երկրներում և քաղաքներում անցկացվում են կայուն էներգետիկայի օրեր։

Էներգախնայողության աջակցման հիմնադրամի ու Հայաստանի համայնքների միության նախաձեռնությամբ՝ «ԵՄ-ն հանուն Հայաստանի կայուն էներգետիկայի» (EU4ASEP) ծրագրի շրջանակում՝ Ապարանի համայնքում հունիսի 4-ին մեկնարկել է «կայուն էնէրգետիկայի շաբաթ» միջոցառումները, որոնք շարունակվեցին Արթիկում։ Այսօր՝ հունիսի 6-ին Երևանում տեղի ունեցավ «Կայուն էներգետիկայի զարգացման հեռանկարները Հայաստանի համայքներում» էներգաարդյունավետ համայնքների երկրորդ ֆորումը, որ համաֆինանսավորվում և անցկացվում էր նաև ԵՄ կողմից աջակցվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում։

Հոա-Բին Աջեմյան

Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աջեմյանը, միջոցառման բացմանը նշեց, որ իսկապես լավ է, որ գոյություն ունի նման ծրագիր և Եվրամիությունը հաճույքով կաջակցի այդ գործում։ «Ի՞նչն է առանձնահատկությունը էլեկտրաարդյունաբերության ոլորտում․ դա մի ոլորտ է, որն իրենից կայունություն է ներկայացնում, կայուն է, որովհետև ձեր ներդրումները փոխհատուցվում են 4-5 տարիների ընթացքում։ Որպեսզի մասնավոր սեկտորը կարողանա մուտք գործել այդ ներդրումային դաշտ, պետք է նախապատրաստենք համապատասխան համակարգ ու իրականացնենք պիլոտային ծրագրեր, որպեսզի ակնհայտ տեսնենք այդ օգուտները»,-ասաց Հոա-Բին Աջեմյանը։

Հայաստանի համայնքների միության նախագահ, «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի՝ տեղական ինքնակառավարման հարցերի համակարգող Էմին Երիցյանը

Էմին Երիցյան

 նշեց, որ տարիների ընթացքում հաջողվել է ստեղծել այնպիսի հարթակ, որ տեղական իշխանությունների տրամադրվածությունն ու ակտիվությունը էներգախնայողության ոլորտում դարձավ օրինակելի վարքագիծ։ «Եթե այլ երկրներում մենք փորձը տեսնում ենք, թե ինչպես է դա իրականացվում, ապա Հայաստանում, կարող ենք ասել, որ ունենք արդեն իսկ ձևավորված մասսայական շարժման հետ և սա շատ շատ կարևոր հանգամանք է, որոհետև էլեկտրաարդյունավետությունն ու էլեկտրախնայողությունը պետք է դառնա տեղական իշխանությունների ամենօրյա գործողությունն ու վարքագիծը և իրավական ընթացակարգերի ու քաղաքականությունների պլանավորման իրականացման տեսանկյունից»,-նշեց Էմին Երիցյանը։

Մարատ Ատովմյան

Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի մենթորների խմբի ղեկավար, արդարադատության և հարակից ոլորտների մենթոր Մարատ Ատովմյանը ֆորումի ժամանակ ներկայացրեց ծրագիրը և ՀԿ-համայնք երկխոսության արդյուքնում ձեռք բերված համագործակցությունների մասին, որոնք կարող են օգնել կողմերին էներգաարդյունավետության ոլորտի զարգացման համար։

«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրը կենտրոնացած են հիմնական 9 ոլորտների վրա, որոնք են արդարադատությունը, մարդու իրավունքները, հանրային ֆինանսների կառավարումը, կրթությունը, սոցիալական ոլորտ․ հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառումը, գյուղատնտեսությունը, տնտեսությունը և էներգետիկան։ Նշեմ, որ ծրագիրն ունի մի քանի նպատակներ, որոնք հիմնականում քաղհասարակությունների (ՔՀԿ) կարողությունների հզորացումն է, առկա կոալիցիաների, ցանցերի զարգացումն է, իսկ այն ոլորտները, որոնցում չկա արդեն ձևավորված կոալիցիաներ՝ դրանց ձևավորումը»,-ասաց Մարատ Ատովմյանը։ Նա նշեց նաև, որ ծրագրի շրջանակներում ՔՀԿ-ների և տեղական ինքնակառավարման մարմինների միջև հանդիպումներ են եղել Երևանում և մի քանի մարզերում, որոնց ընթացքում ոլորտային ակտիվ քննարկումներ են եղել։

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել