Նելլի Վալտեր Սարգսյանը նշանակվել է Էդուարդ Աղաջանյանի օգնական

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը գրում է.

《Ծանոթացեք վարչապետի աշխատակազմի ղեկավարի օգնական՝ Նելլի Վալտեր Սարգսյանին:
Նելլին ավարտել է ԵՊՀ֊ի Միջազգային Հարաբերությունների ֆակուլտետը։ Այնուհետև ավարտել է Գերմանիայի Մյունխեն քաղաքի Լուդվիգ Մաքսիմիլիանս համալսարանի Քաղաքագիտության ֆակուլտետը։ Ստացել է տարվա շրջանավարտների 3֊րդ լավագույն դիպլոմը։ Ունի ավելի քան 8 տարվա աշխատանքային փորձ Մյունխենում և Բեռլինում տարբեր խորհրդատվական ընկերություններում, քաղաքական և հասարակական կազմակերպություններում։
2017 թվականին 9 ամիս ճանապարհորդել է Ամերիկա աշխարհամասում։
13 տարի Գերմանիայում ապրելուց հետո վերադարձել է Հայաստան՝ մնալու նպատակով։ “Իմ Քայլը” նախաձեռնության ակտիվ անդամ է։

Նելլին 21 տարեկան չէ》,-նշում է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել