Միքայել Նահապետյանը աշխատանքի է անցել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակում

Միքայել Նահապետյանը աշխատանքի է անցել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակում: Այս առիթով նա ֆեյսբության իր էջում գրում է.

«Քաղաքացու պայքարը, որ հաղթանակեց փողոցում պետք է վերածվի սոցիալական նոր պայմանադրության, ստեղծի հանրային հարաբերությունների նոր ձևեր, պետական շինարարության նոր մոտեցումներ:

Եվ այս առումով է պատմական շարժման օրակարգը` ազատ ընտրությունների, իրապես քաղաքական կուսակցությունների և ոչ օլիգարխիական պետապարատի պահանջմունքներով:

Մեզ վստահված բլոկում (որտեղ և տնտեսական քաղաքականության հարցերն են) պիտի գտնվի այն պայմանադրության իրավական ձևը որն ընդունելի կլինի թե՛ այս հաղթանակի տեր քաղաքացու համար, թե՛ պետական կառավարումը թողնելու ու բիզնեսով զբաղվելու պատրաստ օլիգարխների համար:

Ահա այս մոտեցումների կառավարության կողմից ըմբռնումն է, որ ինձ բարձրագույն իշխանության և զորության կրող քաղաքացու դիրքից որոշ ժամանակով ուղարկեց դեպի ծառայողի դիրքը: Եվ այս պատշգամբից ամեն անգամ նայելով զորության կրողին նորից եմ համոզվում, որ չհաջողելու գինը սերունդների երջանկությունն է, չհաջողելու գինը արյունահեղությունն է: Ուստի այս օրակարգը մեր առաքելությունն է, մեզ ուղղված պատվերը որպես քաղաքացիներ` անկախ զբաղեցրած պաշտոնական դիրքից:

Անմնացորդ հավատ, անկոտրում կամք բոլոր նրանց ովքեր հեղափոխությունը պիտի արձանագրեն, որպես նոր պայմանադրություն»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել