Սպանություն «Ոսկու շուկա» առևտրի կենտրոնում. հայտնաբերվել է մոտ 40 տարեկան տղամարդու դի

Հունիսի 2-ին, ժամը 22-ի սահմաններում շտապ օգնության ենթակայանից ահազանգ է ստացվել, որ խումբ է մեկնել Խորենացի 24 հասցեում գործող «Ոսկու շուկա», որտեղ հայտնաբերվել է մոտ 40 տարեկան տղամարդու դի, հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը:

Ժամը 22:05-ի սահմաններում Նաիրիի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանություն, որ նույն հասցեից «կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 1985 թվականին ծնված Արամ Ա.-ն: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ, ըստ նախնական տեղեկությունների, տեղի է ունեցել վիճաբանություն, որի ընթացքում անհայտ անձը սուր, կտրող-ծակող գործիքով հարվածներ է հասցրել նշված անձանց, որոնցից մեկը տեղում մահացել է:

Ճշտվել է կասկածյալի ինքնությունը: Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ: Դեպքի հանգամանքները պարզվում են: Կատարվում է քննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել