Մասիսի քաղաքապետի հետ ձերբակալված 5 հոգուց 2-ի մասով դատարանը մերժել է կալանավորման մասին քննիչի միջնորդությունները

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որի համաձայն Էրեբունի փողոցի դեպքերի առնչությամբ Մասիսի քաղաքապետի հետ ձերբակալված 5 հոգուց 2-ի մասով գիշերը դատարանը մերժել է կալանավորման մասին քննիչի միջնորդությունները:

«Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը (նախագահությամբ դատավոր Կարեն Ֆարխոյանի) Մասիսի քաղաքապետի գործով, քննության առնելով՝ իմ և փաստաբաններ Տիգրան Աթանեսյանի, Սարգիս Հովհաննիսյանի, Զորայր Հարությունյանի, ձերբակալման իրավաչափության վերաբերյալ ներկայացված բողոքը և քննիչի միջնորդությունը կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին, որոշեց բավարարել մեր բողոքը, հաստատել Գևորգ Համբարձումյանի, Սարգիս Սահակյանի ձերբակալման ոչ իրավաչափ լինելու փաստը և նրանց անհապաղ ազատ արձակել, իսկ քննիչի միջնորդությունը՝ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին՝ մերժել»,-ասվում է հայտարարության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել