Հունիսի 2-ից համար 12 ավտոբուսը փոխում է երթուղին

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչությունից տեղեկացնում են, որ անհրաժեշտությունից ելնելով՝ ս.թ. հունիսի 2-ից համար 12 ավտոբուսային երթուղին կսպասարկվի որոշակի փոփոխությունով՝ հետևյալ նոր ուղեգծով.

Հալաբյան փողոց – Եղվարդի խճուղի – Փիրումյան փողոց – Տիգրան Պետրոսյան փողոց- գյուղ Զովունի: Հետադարձը՝ նույն ուղեգծով:
Պատճառվող անհարմարությունների համար քաղաքապետարանը հայցում է համաքաղաքացիների ներողամտությունը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել