Որոշակի կոռուպցիոն խնդիրներ կան․ փոխվարչապետը՝ Հյուսիս-Հարավ մայրուղու կառուցման մասին

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ վարչապետն անդրադարձավ Հյուսիս-Հարավ մայրուղու մի հատվածում չինական ընկերության հետ կապված խնդրին: Նա նշեց, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը խոստացել էր, որ հունիսի 1-ին այդ մասին կոնկրետ տեղեկատվություն կտա։

«Խնդիրը բավականին խորն է, ինչքան, որ այս պահի դրությամբ մենք կարողացել ենք հասկանալ: Մեզ առաջարկվող լուծումներից մեկն, առհասարակ, կասեցումն է այդ ընկերության հետ որևէ համագործակցությունը շարունակելու, բայց ես չեմ կարծում՝ դա արդյունավետ լուծում է: Այնտեղ, ես կարծում եմ, որոշակի կոռուպցիոն խնդիրներ նույնպես կան, և պետք է ուսումնասիրվեն, որպեսզի կարողանանք համապարփակ և ընդհանուր պատկերը ստանալ, որովհետև դա երկար տարիների պատմություն ունի, ոնց հասկանում եմ և մանրամասն հենց այդ կոռուպցիոն մասերով պետք է ուսումնասիրենք, և ՊԵԿ-ի ու ոստիկանության հետ, կարծում եմ, պետք է խորանանք այդ խնդրի մեջ», – ասաց փոխվարչապետը:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ մաքսիմալ արագ՝ բայց ոչ հապշտապ լուծումներ պետք է տալ, որովհետև արդեն 2 տարի է, որ այդ ճանապարհի հատվածի կառուցման հետ կապված տեղապտույտ կա։ Ճանապարհի այդ հատվածն ընդգրկում է Լանջիկ-Գյումրի տարածքը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել