Վարչապետը հանձնարարեց արագ գործել և բաց չթողնել ներդրողներին

Կառավարության նիստին ժամանակ, մինչ օրակարգային հարցերին անցնելը վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ մեկ այլ խնդրի։

«Մոտ 10 օր առաջ ես հանդիպում էի ունեցել «Ռենկո» ընկերության ներկայացուցիչների հետ, ովքեր մտադիր են Հայաստանում ջերմաէլեկտրակայան կառուցելու գործընթաց սկսել, և պայմանավորվածության համաձայն արդարդատության նախարարությունը պետք է զբաղվեր այդ հարցով և հիմա մենք ունենք մտահգություն, որ կառավարությունն այս հարցում կոնկրետություն կենկրետություն չի մտցնում և մենք մեր պարտավորությունները ինչ-որ առումով չենք կատարում»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։ Նա հարց ուղղեց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյնին՝ նշելով, թե արդյոք արդեն հանդիպում կազմակերպվել է ընկերության ներկայացուցիչների հետ, արդյո՞ք պայմանավորվածություն ձեռք է բվերվել։

Արտակ Զեյնալյանը նշեց․ «Մենք մի քանի աշխատանքային պաշտոնական հանդիպումներ ենք ունեցել «Ռենկո» ընկերության հետ, պայմանագիրը հայերեն թարգմանված և դրված է շրջանառության, նաև խորհրդակցություններ ենք անցակցրել էներգետիկայի նախարարության հետ և հանդիպումներ ենք ունեցել տարբեր հանձնաժողովների փորձագետների հետ և սպասում ենք էներգետիկայի նախարարության փորձագիտական եզրակացությանը՝ այդ պայմանագրի կապակցությամբ, որն ըստ պայմանավորվածության կտրամադրվի երկուշաբթի օրը և մենք կկարողանանք գնահատել փաստթղթերը, դիրքորոշումը և ձեր հանձնարարականով կներկայացվի կառավարության առաջիկա նիստում, կամ՝ երբ կհանձնարարեք»։

Վարչապետը ցանկանում, էր հասկանար, թե ի՞նչ է պետք հստակեցնել՝ պայամանգրի տեքստի, թե նախագծի, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարը նշեց, որ պայանագիրը ուշ է ստացվել ու 250 էջանոց անգլերեն տեքստով, ուղարկվել է էներգետիկայի նախարարություն՝ փորձագիտական եզրակացություն նստանալու համար և «Ռենկո» ընկերության կողմից կառուցվող էներգետիկ համալիրի շինարարարկան աշխատանքենրը սկսվելու են 3 ամիս հետո, տևելու՝ 25 ամիս  և կառավարությունն իր վրա է վերցնում 20 տարվա պարտավորությոն, իսկ իրենց կողմից արտադրվող էներգիան ՀՀ-ում լինելու էր ավելցուկ, և ներքին շուկայում սպառման նդիր չէր լինի, արտահանման հետ կապված՝ կլիներ։ Նախարարի խոսքով պայմանագիր կա կնքված իրանական կոմղի հետ, մինչև 2026 թվականը ր էներգետիկայի ինտիտուտը պետք է եզրակացություն տար այն մասին, թե վերջնական ի՞նչ դիրքորոշում հայտնի կառավարությունը։

Վարչապետն արձագանքեց, որ պետք է արագ գործել, որպեսզի պոտենցիալ ներդրողներն իրենց անելիքներն ունենալ, «Եթե մենք ասում ենք՝ այո, պետք է ասենք՝ այո, եթե՝ ոչ, ապա՝ոչ, հակառակ դեպքում այդ ձգձգումները կարող են բոլորովին այլ տպավորություն թողնել»,-նշեց նա։

Նիկոլ Փաշինյանը խնդրեց անձամբ իրեն զեկուցել դիրքորոշման ու եզրակացության մասին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել