«Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամ Խաչատուր Գիչյանի խափանման միջոցը փոխվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի և Նոր Նորքի նստավայրում «Սասնա ծռեր» զինված խմբավորման գործով ամբաստանյալ Խաչատուր Գիչյանի խափանման միջոցը փոխվեց։

Նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը որոշում է կայացրել կալանքը փոխարինել չհեռանալու մասին ստորագրությամբ:

Հիշեցնենք, որ Խաչատուր Գիչյանին մեղադրանք է առաջադրվել կազմակերպված խմբի կազմում ընդգրկված անձանց կողմից 2016թ. հուլսի 17-ին, զենքի օգտագործմամբ, կյանքի և առողջության համար վտանգավոր բռնությամբ, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի տարածքում գտնվող շենքերը, շինությունները և տրանսպորտի միջոցները զավթելուն, ապա զավթածն ազատելու պայմանով պետությանը, բարձրաստիճան պաշտոնատար անձանց հրաժարականի, ինչպես նաև Ժիրայր Սեֆիլյանին և մի շարք այլ անձանց ՀՀ ԱՆ Քրեակատարողական հիմնարկներից ազատ արձակելու վերաբերյալ պահանջներ ներկայացնելուն օժանդակելու դիտավորությամբ 16.07.2016թ. նախապես խոստացել , իսկ հաջորդ օրը՝ հուլիսի 17-ին կազմակերպված խմբի անդամներին է տրամադրել իր տիրապետման տակ գտնվող «ԿռԱԶ-256 Բ1» մակնիշի 09 SS 424 հ/հ բեռնատար ավտոմեքենա ՝ օժանդակելով նշված հանցավոր արարքի կատարմանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել