Սփյուռքի փոխնախարար Բաբկեն Տեր-Գրիգորյանի կենսագրությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մայիսի 22-ի որոշման համաձայն ՀՀ սփյուռքի փոխնախարար է նշանակվել Բաբկեն Տեր-Գրիգորյանը: Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանի հրապարակման համաձայն, Տեր-Գրիգորյանը ծնվել է Փարիզում 1985թ-ի հոկտեմբերի 25ին մեծացել եւ կրթությունը ստացել է ԱՄՆ-ում: Բաբկեն Տեր Գրիգորյանը մասնագիտությամբ զարգացման տնտեսագետ է:

Սփյուռքի փոխնախարար համագործակցել է մի շարք միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների և զարգացման գործակալությունների հետ, այդ թվում` The HALO Trust, Transparency International և ՄԱԿ-ի Զարգացման ծրագիր: Նա նաև աշխատել է Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանում՝ որպես ծրագրերի համակարգող: 2018թ-ի փետրվարից եղել է ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական:

Տեր-Գրիգորյանն ունի Լոնդոնի տնտեսագիտական դպրոցի (London School of Economics) քաղաքական ու տնտեսական զարգացման, ինչպես նաև՝ քաղաքական հաղորդակցության գծով երկու մագիստրոսական աստիճան:
Նա բակալավրի աստիճանը ստացել է Լոս-Անջելեսի կալիֆոռնիական համալսարանից (UCLA)՝ քաղաքագիտության գծով:

Տեր-Գրիգորյանը միաժամանակ հասարակական հիմունքներով ստանձնել է ՀՀ փոխվարչապետի խորհրդականի պաշտոնը տնտեսական գծով:

Լուսանկարները՝ Բաբկեն Տեր-Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել