Ոստիկանության ծառայողները հետախուզվողի են հայտնաբերել

Մայիսի 25-ին ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները, ստացված տեղեկություններն իրացնելով, Երևանի Լենինգրադյան փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերել և վարչություն բերման են ենթարկել, Աբովյան քաղաքի բնակիչ, 1984թ. ծնված, Սմբատ Պ.-ին:

Այս մասին տեղեկացնում են ոստիկանությունից:

Սմբատ Պ.-ն 2016 թվականի հունիսի 18-ից ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից հետախուզվում էր` սպանության փորձի և ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու մեղադրանքով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել