ՔՀԿ ինկուբատորների համար դասընթաց անցկացվեց հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառման թեմայով

«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրամիության կողմից, այսօր՝ մայիսի 25-ին,  Գյումրու քաղհասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) ինկուբատորների համար «Սոցիալական ոլորտ. հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառում. ՔՀԿ-ների կողմից մշտադիտարկման ենթական խնդիրները» թեմայով դասընթաց էր կազմակերպվել։

Դասընթացը վարում էր ծրագրի կրթության և հարակից ոլորտների համակարգող, «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի նախագահ Խաչիկ Գևորգյանը: Նա ներկայացրեց, թե ինչ է հանրային քաղաքականությունների մշտադիտարկումը։ Անդրադարձ կատարվեց այն խնդրին, թե ինչու է անհրաժեշտ ապահովել հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառումը։

Մասնակիցներն իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին դասընթացավարին։ Նշենք, որ այս դասընթացին մասնակցում էին ՔՀԿ 8  ներկայացուցիչներ:

Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) ինկուբատորները միտված են՝ նպաստելու ՔՀԿ-ների կարողությունների զարգացմանը և գործունեության արդյունավետության բարձրացմանը:

ՔՀԿ-ների ինկուբատորների առաքելությունն է մասնագիտական և տեխնիկական աջակցություն ցուցաբերել Հայաստանի ՔՀԿ-ներին՝ վերջիններիս ծրագրի թիրախ 9 ոլորտների և ներքոնշյալ 4 թեմատիկ կարողությունների զարգացման նպատակով.
1. Հանրային բյուջեների և քաղաքականությունների մոնիթորինգ,
2. Փաստարկված քաղաքականությունների մշակում,
3. Կոալիցիաների ստեղծում և/կամ զարգացում,
4. Հանրային քաղաքականությունների մշակման գործընթացում կառուցողական մասնակցություն/ երկխոսություն Կառավարության և ՏԻՄ-երի հետ։
Ծրագրի թիրախային 9 ոլորտներն են․
1. Հանրային ֆինանսների կառավարում
2. Մարդու իրավունքներ 
3. Արդարադատություն
4. Բիզնես
5. Կրթություն
6. Գյուղատնտեսություն
7. Տնտեսություն
8. Էներգետիկա 
9. Սոցիալական ոլորտ. հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառում։

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել