Կասեցվել է հացի արտադրամասի գործունեությունը

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Արարատի մարզային կենտրոնի մասնագետները վերահսկողական գործողություններ են իրականացրել անհատ ձեռնարկատեր Արամ Պողոսյանին (ք. Արտաշատ) պատկանող հացի արտադամասում:

Արտադրությունն իրականացվել է սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ, իրավական ակտերով նախատեսված պահանջներին չի համապատասխանել փաթեթավորված արտադրանքի մակնշումը, հացն ու հացաբուլկեղենը չեն տեղափոխվել համապատասխան փոխադրամիջոցներով, իսկ սննդի շղթայում ներգրավված անձնակազմը չի ենթարկվել նախնական պարտադիր եւ պարբերական բժշկական զննությունների:

Արտադրամասի գործունեությունը կասեցվել է:

Իսկ Արարատի մարզի Դաշտավան գյուղում գործող «Հարի» ՍՊԸ-ին եւ Երեւանում գործող «Ծիրան մարկետ» ՍՊԸ-ին պատկանող հացի, ինչպես նաեւ Կոտայքի մարզի Առինջ գյուղում գործող «Ձյան Փաթիլներ» ՍՊԸ-ին պատկանող պաղպաղակի արտադրամասերին թույլատրվել է վերսկսել գործունեությունը, քանի որ վերջիններս վերացրել են սանիտարահիգիենիկ խախտումներն ու կատարել վերահսկիչի բոլոր հանձնարարականները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել