ԿԳ նորանշանակ փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանի կենսագրությունը

Մայիսի 21-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ կրթության և գիտության փոխնախարար է նշանակվել Հովհաննես Հովհաննիսյանը:

Ծնվել է 1980թ. մարտի 5-ին Երևան քաղաքում

1986-1994թթ. սովորել է Երևանի Հովհ. Պողոսյանի անվ. N 82 միջնակարգ դպրոցում
1994-1996թթ. սովորել է Երևանի N 149 օտար լեզուների վարժարանում
1996-2002թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի աստվածաբանության ֆակուլտետում՝ ստանալով բակալավրի, իսկ 2002թ.-ին՝ մագիստրոսի կոչում
2000-2002թթ. սովորել է ՀՀ պետական կառավարման դպրոցում՝ ստանալով պետական ծառայողի որակավորում
2007թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ ստանալով պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան
2008թ. հունվար-մայիս ամիսներին Երիտասարդ դասախոսների վերապատրաստման ծրագրի (JFDP) շրջանակներում վերապատրաստվել է ԱՄՆ Վանդերբիլթի համալսարանում
2009թ. մարտի 19-ին ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովի կողմից շնորհվել է դոցենտի գիտական կոչում՝ պատմագիտություն մասնագիտությամբ
2010-2011թթ. մասնակցել է գերմանական ակադեմիական աջակցության հետդոկտորական ծրագրին Գերմանիայի Տյուբինգենի համալսարանում
2010թ. սովորել է ՀՀ դիվանագիտական ակադեմիայում
2012-2013թթ. հետդոկտորական ուսուցում է անցել ԱՄՆ Յեյլի համալսարանում
2014թ. հետազոտական աշխատանք է կատարել Գերմանիայի Գոտինգեն քաղաքի Մաքս Պլանկի անվան կրոնական և էթնիկ բազմազանության հետազոտական ինստիտուտում
Մեկ մենագրության և քառասունից ավելի գիտական հոդվածների հեղինակ է, որոնք տպագրվել է միջազգային հեղինակավոր ամսագրերում:
2003թ.-ից դասավանդում է Երևանի պետական համալսարանի Կրոնի պատմության և տեսության ամբիոնում
2003թ.-ին եղել է Հանուն գիտության զարգացման նախաձեռնող խմբի անդամ
2006-2008թթ. դասավանդել է Գավառի պետական համալսարանում:
Տարբեր ժամանակաշրջաններում դասավանդել է Վ. Բրյուսովի պետական լեզվաբանական և Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարաններում:
2014թ.-ից դասավանդում է Հայաստանի ամերիկյան համալսարանում:
2014թ.-ից հանդիսանում է Հանրային քաղաքականության ինստիտուտ հետազոտական կենտրոնի համահիմնադիր, որը քաղաքականության բարելավմանը ուղղված բազմաթիվ հետազոտական ծրագրեր է իրականացրել նախադպրոցական, հանրակրթական և բարձրագույն կրթության ոլորտներում:

2018թ. մայիսի 21-ից ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալն է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել