Որո՞նք են գործի քննության հետ կապված այլ ծախսերը

ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործի քննության հետ կապված այլ ծախսերն են`

  1. փորձաքննության և թարգմանության հետ կապված ծախսերը.
  2. վկաներին, փորձագետներին, մասնագետներին և թարգմանիչներին վճարվելիք գումարները.
  3. գործին մասնակցող անձանց` գործի քննության վայր ժամանելու, ինչպես նաև նրանց` դատարան ներկայանալու կապակցությամբ ժամանակավոր կացարանով ապահովելու հետ կապված ծախսերը.
  4. գործի քննության հետ կապված փաստաբանի խելամիտ վարձատրության գումարները.
  5. ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու հետ կապված ծախսերը.
  6. գործին մասնակցող անձանց փոստային ծախսերը.
  7. դատարանի պահանջները և դատական հանձնարարությունները կատարելու հետ կապված գործին մասնակցող անձանց ծախսերը.
  8. ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 81-րդ հոդվածին համապատասխան` իրեղեն ապացույցների պահպանման ծախսերը.
  9. հաշտարարի վարձատրության գումարը.
  10. դատարանի կողմից գործի քննության համար անհրաժեշտ ճանաչված այլ ծախսերը։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել