Ի՞նչ կենսագրություն ունի նոր փոխոստիկանապետ Աղասի Կիրակոսյանը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի մայիսի 21-ի հրամանագրի համաձայն Աղասի Կիրակոսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ:

Իրավաբան.netը ձեզ է ներկայացնում նոր փոխստիկանապետի կենսագրությունը։

Ծնվել է 1955թ. դեկտեմբերի 5-ին, ՀՀ Գեղարքունիքի մարզի Վահան գյուղում:
1978թ. ավարտել է ԽՍՀՄ ՆԳՆ Երևանի միլիցիայի միջնակարգ մասնագիտական դպրոցը, 1989թ.` ՆԳՆ բարձրագույն քննչական դպրոցը:

23.11.1976-01.10.1978թթ.` սովորել է ԽՍՀՄ ՆԳԲ Երևանի ՄՄԴ-ում,
01.10.1978-09.07.1980թթ.` Երևան քաղաքի Մյասնիկայնի ՆԳԲ ԱԳ տեսչության տեղամասային տեսուչ,
09.07.1980-12.12.1986թթ.` Երևան քաղաքի Մյասնիկայնի ՆԳԲ միլիցիայի տեղամասային տեսուչ,
12.12.1986-01.01.1990թթ.` Երևան քաղաքի Մյասնիկյանի ՆԳԲ հասարակական կարգի պահպանության բաժանմունքի պետ,
01.01.1990-22.05.1991թթ.` Երևան քաղաքի Մյասնիկյանի ՆԳԲ պետի տեղակալ,
22.05.1991-24.05.1993թթ.` Երևան քաղաքի Մյասնիկյանի ՆԳԲ պրոֆիլակտիկայի բաժանմունքի պետ,
24.05.1993-14.03.1996թթ.` Երևան քաղաքի Մյասնիկյանի ՆԳԲ պետի ծառայության գծով տեղակալ,
21.10.1996-22.05.1997թթ.` ԱՎՎ անձնագրային հսկողության և արտոնագրային ծառայության բաժանմունքի պետ,
22.05.1997-12.02.2008թթ. ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի պետի ծառայության գծով տեղակալ,
12.02.2008-01.12.2009թթ.` ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի ծառայության գծով տեղակալ,
01.12.2009-21.12.2017թթ.` ՀՀ ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության պետ,
21.12.2017թ. ազատվել է ՀՀ ոստիկանությունում ծառայությունից «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 45 հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն /սահմանային տարիքը լրանալու, երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կապակցությամբ/
22.12.2017-21.05.2018թթ.` ՀՀ ոստիկանության պետի աշխատակազմի խորհրդական,
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2018թ. մայիսի 21-ի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալի պաշտոնին:

Պարգևատրվել է `
ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահի 1988թ. հրամանագրով` «Հասարակական կարգի պահպանության գերազանց ծառայության համար» մեդալով:
ՀՀ Նախագահի 2011թ. հրամանագրով` «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալով, 2017թ. հրամանագրով` «Երախտագիտություն» մեդալով, ինչպես նաև ՀՀ ոստիկանության և այլ նախարարությունների և գերատեսչությունների գերատեսչական մեդալներով և կրծքանշաններով:

Ամուսնացած է, ունի մեկ դուստր և մեկ որդի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել