Վահե Տեր-Մինասյանը՝ առողջապահության նախարարի խորհրդական

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրամանագրով բժիշկ Վահե Տեր-Մինասյանը նշանակվել է նախարարի խորհրդական: Այս մասին Տեր-Մինասյանը գրում է ֆեյսբուքյան իր էջում։

«Այսօր ՀՀ Առողջապահության նախարարի հրամանով նշանակվեցի նախարարի խորհրդական։ Ինձ համար շատ պատվաբեր ու պատասխանատու որոշում։ Ուզում եմ հավաստիացնել բոլորին, որ իմ ամբողջ կարողություններն ու էներգիան կաշխատեմ ծառայեցնել մեր երկրի զարգացմանն ու բարեկեցությանը։ Վստահ եմ, որ միայն միասնական ջանքերով կարող ենք հասնել հաջողության»,-նշում է բժիշկ Վահե Տեր-Մինասյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել