Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

«Ասում եք մարդասպա՞ն եմ, ես էլ ասում եմ՝ չէ: Ապացուցեք». կուրսանտի սպանության գործով ամբաստանյալ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում, նախագահող դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, մեկնարկեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով նիստը:

Առաջինը ցուցմունք տվեց գործով ամբաստանյալ Գնել Թևոսյանը:

Ամբաստանյալը նշեց, որ Հայկազ Բարսեղյանին վերջին անգամ տեսել է հուվարի 28-ին, առավոտյան: Նրա խոսքով՝ ռազմական ոստիկանությունը ազդեցություն է ունեցել վկաների ցուցմունքների վրա և նրանք սուտ մատնություն են արել:

«Վարկածը այն է, որ ՌՈ-ն ուժ է գործադրել վկաների վրա և ինձ մեղադրանք է առաջադրվել: Ես տեսածս եմ ասում: Իմ վրա էլ են գործադրել, որ չարածս բանը ընդունեմ: Մանրամասն չեմ հիշում, թե ինչպես, բայց վատ միջոցներով է եղել: Ճնշումը եղել է տարբեր ձևերով, օրինակ՝ հայհոյելով, խփելով, խոշտանգելով: Այդ մասին հայտնել էի, բայց գործին ընթացք չի տրվել»,-նշեց Գնել Թևոսյանը:

Ռազմական դատախազի հարցին, թե ինչո՞ւ մինչև հիմա չի բարձրաձայնել դատարանում այն մասին, որ նախաքննական մարմինը ճնշում է գործադրել վկաների վրա, ինչին Թևոսյանը պատասխանեց.

«Վկաներին հարցեր չեմ տվել դատարանում, քանի որ նրանք այնպիսի հոգեվիճակում էին, որ նույնիսկ իրենց հորն ու մորը ոչինչ չէին ասի: Իրենց մեջ այդ ցուցմունքները սերմանել են: Սերոբյան Սամվելին երբ բերել էին ինձ հետ առերեսման, այդ ժամանակ նա նշել է, որ ես Հայկազի սենյակ չեմ մտել, այնտեղ չեմ եղել, իսկ գործի մեջ դա չկա: Դա եղել է հունվարի 29-ին, սպանության հաջորդ օրը: Մարդը իմ դեմը կանգած ասել է, որ Թևոսյանը Գնելը սենյակ չի մտել, իսկ հետո ուրիշ բան է ասել»,- նշեց ամբաստանյալը:

Գնել Թևոսյանը նշեց, որ երբ վերադասը հրաման է տվել փնտրել Հայկազ Բարսեղյանին, նա եղել է կուրսանտ Հովհաննիսյան Հովիկի հետ:

«Հետո հանդիպել ենք հորս, հարցրել է, թե ինչ գիտենք դեպքից, առաջինը պատասխանել է Հովիկը, որը գիշերը խոսացել են իրար հետ: Հետո գնացել ենք գումարտակ: Ասում եք մարդասպա՞ն եմ, ես էլ ասում եմ՝ չէ: Ապացուցեք»,- նշեց ամբաստանյալը:

Հայտարարվեց ընդմիջում:

Հիշեցնենք, որ կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության համար մեղադրվում են նրա համակուրսեցիները` կուրսանտներ Գնել Թեւոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը եւ Մովսես Ազարյանը։ Ըստ մեղադրանքի՝ նրանք 2015թ. հունվարի 29-ին՝ ժամը 02:00-ից 03:00-ի սահմանում, զորամասի ննջարանում դաժանությամբ սպանել են կուրսանտ Հայկազ Բարսեղյանին, ապա հետքերը թաքցնելու նպատակով կախել նրա մարմինը մարզահրապարակում գտնվող պտտաձողից, նրա անունից գրություն թողել, թե իբր ինքնասպան է եղել: Ամբաստանյալներն իրենց մեղավոր չեն ճանաչում: Կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դատակոչված 30 վկա կա, որոնցից 5-ը դատարանում դեռ ցուցմունք չի տվել: Նրանք զինծառայողներ են, իսկ առանցքային վկաներից մեկը՝ Սամվել Սերոբյանը, զորացրվել է և այս պահին արտերկրում է:

Եվգենյա Համբարձումյան

Մեկնարկեց կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով նիստը

Gepostet von Iravaban.net am Montag, 21. Mai 2018

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել