25-ամյա երիտասարդի հետ ոստիկանները բացատրական աշխատանք են իրականացրել. նա ներկայացել է ոստիկանություն

«Econews.am» կայքի ահազանգով՝ «Որսացել են չթույլատրվող գիշատիչ թռչուն» վերնագրով հրապարակման հիման վրա ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողներն անմիջապես ձեռնարկել են անհրաժեշտ միջոցառումներ՝ հայտնաբերելով լուսանկարում պատկերված երիտասարդին։ Այս մասին հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունից Էդգար Ջանոյնաը:

Հրազդանի Ջրառատ թաղամասում ապրող 25-ամյա երիտասարդի հետ ոստիկանները բացատրական աշխատանք են իրականացրել, ինչի արդյունքում նա ներկայացել է ոստիկանության Հրազդանի բաժին՝ դեպքի վերաբերյալ բացատրություն տալու։ Նախապատրաստվում են նյութեր։

 

Լուսանկարը՝ econews.am-ի

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել