«Փաշինյանի կոչը հարգելով բացում ենք». Արշակունյաց պողոտան բաց է

«Սասնա ծռեր» զինված խմբավորման համակիրները դադարեցնում են Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի շրջափակումը և բացում են երեկ 14:00-ից փակ Արշակունյաց պողոտան:

«Փաշինյանի կոչը հարգելով բացում ենք»,-նշում են նրանք:

Հիշեցնենք, որ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ էր արել բացել բոլոր փողոցները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել