Շնորհակալ եմ ձեզ բոլորիդ, որ եկել եք և պաշտպանում եք ձեր քաղաքապետին. Տարոն Մարգարյան

Այսօր Երևանի քաղաքապետարանի մոտ բողոքի ցույց էր ընթանում: Ցուցարարները պահանջում էին քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը: Շենքի դիմաց կային նաև այնպիսները, որոնք եկել էին իրենց աջակցությունը ցույց տալու քաղաքապետին:

«Ձեր խոսքը լսեցինք և միշտ ենք լսել: Խնդրում եմ, միացեք ձեր ընտանիքներին, լավ օր եմ մաղթում ձեզ: Շնորհակալ եմ ձեզ բոլորիդ, որ եկել եք և պաշտպանում եք ձեր քաղաքապետին»,-նշեց Տարոն Մարգարյանը՝ դիմելով ցուցարարներին:

Խոսելով ցուցարարների այն խմբի մասին, որը պահանջում էր իր հրաժարականը, Տարոն Մարգարյանը նշեց. «Ես դատապարտում եմ: Հստակ երևում է, որ օրենքի խախտում է եղել, ակտիվիստները ներխուժել են քաղաքապետարան: Նրանք փորձել են քաղաքապետարանի բնականոն աշխատանքները խանգարել: Ես կոչ եմ անում մեր իրավապահ մարմիններին, որ զբաղղվեն այս հարցով: Որպես ՏԻՄ մենք անկախ ենք և անօրինականությունները չենք հանդուրժելու»:

Նա նաև նշեց, որ ոչ մի երկրում ընդունված չէ, որ երբ մի քաղաքական ուժ գալիս է իշխանության, ապա փորձում է ճնշել տեղական իշխանությանը, տեղական ինքնակառավարման ընտրովի մարմիններին:

«Մենք շենացնելու ենք մեր քաղաքը և երևանցիների հետ նշելու ենք Երևանի 2800-ամյակը»,-ավարտեց իր խոսքը քաղաքապետը և վերադարձավ քաղաքապետարանի շենք:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել