Մեծ թվով մարդիկ ներս մտան քաղաքապետարանի շենք՝ Ալեն Սիմոնյանի միջամտությամբ

Քիչ առաջ Երևանի ավագանու անդամ Ալեն Սիմոնյանը մոտեցել է հավաքվածներին հայտնեց, թե «Ելք» խմբակցության ընդունելության համար եկած բոլոր քաղաքացիները կարող են ներս գալ: Այս պահին բավականին մեծ թվով քաղաքացիներ ներս մտան Երևանի քաղաքապետարանի շենք:

Հայտնեք, որ այսօր մի խումբ քաղաքացիներ առավոտից բողոքի ակցիա են անում՝ պահանջելով Տարոն Մարգարյանի հրաժարականը:

Այս պահին շենքի ներսում հանրային քննարկում են կազմակերպել: Ավագանու անդամ, «Երկիր ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարում է, որ կարող են քննարկմանը միանալ բոլոր ցանկացողներն ու իրենց խոսքն ասել:

Քաղաքացիները փորձում են մուտք գործել Երևանի քաղաքապետարանի շենք

Gepostet von Iravaban.net am Mittwoch, 16. Mai 2018

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել