Հետախուզվող 22-ամյա աղջիկը հայտնաբերվել և ոստիկանության բաժին բերման է ենթարկվել

Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 16-ին, ժամը 00.05-ին, Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 1996 թ. ծնված Անահիտ Պ.-ն։

Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից;

Անահիտ Պ.-ն մայիսի 15-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 355 հոդվածի (փախուստն ազատազրկման վայրից, կալանավորվածներին պահելու վայրից կամ ձերբակալվածներին պահելու վայրից) 1-ին մասի մեղադրանքով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել