Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ «Սասնա ծռեր» զինված խմբի անդամների խափանման միջոց կալանքը փոխելու մասին որոշում կայացնելու

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է «Սասնա ծռեր» զինված խմբի (Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի, Մխիթար Ավետիսյանի, Գագիկ Եղիազարյանի, Արմեն Բիլյանի, Սմբատ Բարսեղյանի, Արեգ Կյուրեղյանի, Էդուարդ Գրիգորյանի և Սեդրակ Նազարյանի) գործով դատական նիստը:

Քիչ առաջ դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու նրանց խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդութան վերաբերյալ։

Որոշումը կհրապարակվի այսօր՝ 16։00-ին։

Դատախազի ելույթի ժամանակ նիստին հետևող քաղաքացիները դահլիճում տարբեր բացականչություններ էին անում, իսկ դատավորը նշեց, որ կարող են նիստը դռնփակ անցկացնելու մասին որոշում ընդունել։

Նշենք նաև, որ մինչև դատարանի խորհդրակցական սենյակ հեռանալը, ամբաստանյալներից Արեգ Կյուրեղյանը փորձեց դուրս գալ դատական նիստերի դահլի-ից՝ առանց նախապես զգուշացնելու։ Դատավոր Մեսրոպ Մակյանը նշեց, որ սանկցիա կկիրառվի նրա նկատամամբ, ինչին ի պատասխան Կյուրեղյանը նշեց, թե չի հարգում դատարանին։

Նա նիստերի դահլիճից հեռացվեց 10 ժամով։

Պավել Մանուկյանի, Արայիկ Խանդոյանի և մյուսների գործով դատական նիստը՝ ՈւՂԻՂ

Gepostet von Iravaban.net am Mittwoch, 16. Mai 2018

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել