Աշոտ Հակոբյանի՝ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի կենսագրությունը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 12-ին հրամանագիր է ստորագրել, որում ասվում է. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի.  Աշոտ Հակոբյանին նշանակել տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար»:

Իրավաբան.net-ը ձեզ է ներկայացնում նորանշանակ նախարարի կենսագրությունը։

Աշոտ Հակոբյանը ծնվել է 1968թ. հունվարի 1-ին, Հրազդանում։

Կրթություն
1990-1996թթ. Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ

Աշխատանքային գործունեություն 
1998-1999թթ. ՀՀ ՆԳՆ ՔԳՎ 3-րդ վարչության քննիչ,
1999-2003թթ. ՀՀ ՆԳՆ ՔԳՎ 3-րդ վարչության ավագ քննիչ,
2003-2005թթ. ՀՀ ոստիկանության ՔՎ 2-րդ վարչության
ավագ քննիչ,
2005-2005թթ. ՀՀ ոստիկանության ՔԳՎ 2-րդ վարչության ֆինանսավարկային հանցագործությունների քննության բաժանմունքի ավագ քննիչ,
2005- 2008թթ. ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի ՔՎ կենտրոնականի քննչական բաժնի պետի տեղակալ,
2008-2011թթ. ՀՀ ոստիկանության ՔԳՎ 2-րդ վարչության մարդկանց առևտրի (թրաֆիկինգի), թմրամիջոցների ապօրինի շրջանառության և կազմակերպված հանցագործությունների քննության բաժնի պետ,
2011-2014թթ. ՀՀ ոստիկանության ՔԳՎ 2-րդ վարչության (հատկապես կարևոր գործերի քննության) պետի տեղակալ,
2014-2014թթ. ՀՀ քննչական կոմիտե, Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի պետ,
2014-2017թթ. ՀՀ հատուկ քննչական ծառայության ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության պետ,
2017-2017թթ. ՀՀ հատուկ քննչական ծառայության կոռուպցիոն, կազմակերպված և պաշտոնեական հանցագործությունների քննության վարչության պետ,
2017-2018թթ. «Ար-Բե» հայ-բելառուսական առևտրի տուն» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն
2018թ. մայիսի 12-ից՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար:

Այլ տվյալներ
1986-1988թթ. ծառայել է ԽՍՀՄ բանակում:
Արդարադատության գնդապետ է: Պահեստազորի գնդապետ է:

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել