Ո՞ր դեպքում հասարակական կազմակերպությունները պետք է պարտադիր հաշվետվություն ներկայացնեն

«Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ եթե Կազմակերպության գույքի ստացման աղբյուր են հանդիսացել հանրային միջոցները (պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների և այլ հանրային միջոցներ տնօրինող մարմնի կամ իրավաբանական անձի միջոցները), ապա Կազմակերպությունը պարտավոր է յուրաքանչյուր տարի՝ մինչև հաշվետու տարվան հաջորդող մայիսի 30-ը, Կազմակերպությունների կողմից հրապարակվող հաշվետվությունների համար նախատեսված կայքում (մինչև օրենքով նախատեսված՝ կազմակերպությունների կողմից հրապարակվող հաշվետվությունների համար նախատեսված կայքի շահագործումը,  (http://www.azdarar.am/)   կայքում հրապարակել նշված հոդվածով նախատեսված հաշվետվությունը:

Հաշվետվության օրինակելի ձևը հրապարակման և ներակայացման կարգը հաստատված է ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի նախագահի  N 59-Ն հրամանով:

Հաշվետվությունը չներկայացնելը առաջացնում է տուգանքի նշանակում ՎԻՎՕ 169.12 սահմանված կարգով՝

նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով (50.000 ՀՀ դրամ):

Տուգանքի նշանակման օրվանից հետո` երեսուն օրվա ընթացքում, ֆինանսական հաշվետվությունները պետական մարմիններ չներկայացնելը կամ դրանք օրենքով սահմանված կարգով չհրապարակելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով (500.000 ՀՀ դրամ):

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել