Արթուր Խաչատրյանը՝ գյուղատնտեսության նախարար. ի՞նչ կենսագրություն նա ունի

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 12-ին հրամանագիր է ստորագրել, որում ասվում է. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի. Արթուր ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ նշանակել գյուղատնտեսության նախարար»:

Իրավաբան.net-ը ձեզ է ներկայացնում նորանշանակ նախարարի կենսագրությունը:

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
Արթուր Խաչատրյանը ծնվել է 1972թ.-ի հուլիսի 17-ին, Երևանում։

Կրթություն
1989- 1994թթ. -Երևանի պետական համալսարան, որակավորումը` ֆիզիկոս
1994-1996թթ.-Հայաստանի ամերիկյան համալսարան, որակավորումը` գործարար կառավարման մագիստրոս
2000-2001թթ.-Իմփերիալ Քոլեջ, Լոնդոնի համալսարան, որակավորումը`գործարար կառավարման մագիստրոս

Աշխատանքային գործունեություն
1994-2005թթ.-Երևանի պետական համալսարան` ֆիզիկայի ֆակուլտետի գիտական աշխատող
1997 – 2000թթ.-ԱՄՆ միջազգային զարգացման գործակալություն (USAID)` ֆինանսական օգնական, ծրագրերի կառավարող
2002 – 2003թթ.-«Հայաստան. օրենսդրի հզորացման ծրագիր» (ԱՄՆ ՄԶԳ կողմից իրականացվող ծրագիր)` բյուջետային գործընթացի մասնագետ
2003 – 2005թթ.-Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպություն` ծրագրերի համակարգող
2005 – 2007թթ.-Երևանում Կալիֆորնիայի միջազգային առևտրի և ներդրումների գրասենյակ` տնօրեն
2008 – 2010թթ.-Մենեջմենթ Միքս ՍՊԸ՝ խորհրդատվական ուղղության ղեկավար
2011-2013թթ. -«Հայաստանում ֆրանսիական համալսարան» հիմնադրամ` ֆինանսների և հաշվապահության ամբիոնի վարիչ, կառավարման ֆակուլտետի մանկավարժական համակարգող (դեկան),
2011 – 2016 թթ-«Հայաստանում ֆրանսիական համալսարան» հիմնադրամ՝ ֆինանսների և հաշվապահության ամբիոնի դասախոս
2011 – 2013թթ., 2015-2016թթ-Վիվատ Քոնսալթինգ ՍՊԸ՝ տնօրեն
2013 –2014 թթ.-«Արդշինբանկ» ՓԲԸ` գործառնական տնօրենի տեղակալ, անձնակազմի կառավարման վարչության պետ
2016 – 2017 թթ.-ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ
2017-2018 թթ. – ՀՀ Շիրակի մարզպետ
2018 թ. մայիսի 12-ից՝ ՀՀ գյուղատնտեսության նախարար

Այլ տվյալներ
Զինապարտ է, ավագ լեյտենանտ: Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու է:

Կուսակցական պատկանելությունը
Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ)

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի 3 երեխա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել