Հանրային ֆինանսների կառավարման ոլորտի և երեխաների ու գենդերային զգայուն բյուջետավորման ԵՄ փորձի հիման վրա դասընթաց՝ ՔՀԿ ինկուբատորների համար

Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում այսօր՝ մայիսի 10-ին, ծրագրի գործընկեր «Ագորա Սենթրալ Յուրըփ» չեխական ՀԿ-ի փորձագետ Օլգա Սեդլաչկովան քաղհասարակության (ՔՀԿ) ինկուբատորների խմբերի համար դասախոսություն է կարդացել «Հանրային ֆինանսների կառավարման ոլորտ. Երեխաների և գենդերային զգայուն բյուջետավորման ԵՄ փորձ» թեմայով:

Երևանիի, Գյումրիի, Վանաձորի, Գավառի և Կապանի ինկուբատոր խմբերը դասընթացին հետևել են վեբինարի միջոցով։

Դասընթացի ժամանակ խոսվել է նաև գենդերային հավասարության ոլորտում Եվրահանձնաժողովի ռազմավարությունը թիրախավորված ոլորտների մասին, որոնք են՝

  •  Կանանց և տղամարդկանց համար հավասար տնտեսական անկախության խթանումը,
  •  Սեռով պայմանավորված աշխատավարձերի տարբերության վերացումը,
  •  Որոշումների կայացման մեջ գենդերային բալանսի առաջխաղացումը,
  •  Գենդերային բռնության վերացումը,
  •  ԵՄ-ից դուրս գենդերային հավասարության խթանումը։

Անդրադարձ եղավ նաև գենդերային հավասարության իրականացման ռազմավարությանը: Այն ներառում է գենդերային տեսլականի ինտեգրումը քաղաքականությունների, կարգավորիչ միջոցառումների և ծախսման ծրագրերի պատրաստման, մշակման, իրականացման, մշտադիտարկման և գնահատման մեջ՝ կանանց և տղամարդկանց միջև հավասարության խթանման և խտրականության դեմ պայքարի համար:

Դասընթացի ժամանակ նշվեց, որ անհրաժեշտություն կա երեխաների և գենդերային զգայուն բյուջետավորման մեխանիզմների ցածր մակարդակի ազգային և տեղական մակարդակներում, ինչպես նաև ՔՀԿ-ների ու ՔՀԿ-ների կոալիցիաների շրջանում տարվող մեխանիզմների բարելավման համար, ինչպես նաև ՔՀԿ-ների ավելի մեծ ներգրավվածություն՝ մշտադիտարկման և ջատագովման գործողություններում:

Հավելենք, որ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) ինկուբատորները միտված են՝ նպաստելու ՔՀԿ-ների կարողությունների զարգացմանը և գործունեության արդյունավետության բարձրացմանը:

ՔՀԿ-ների ինկուբատորների առաքելությունն է մասնագիտական և տեխնիկական աջակցություն ցուցաբերել Հայաստանի ՔՀԿ-ներին՝ վերջիններիս ծրագրի թիրախային 9 ոլորտներում՝
1. Հանրային ֆինանսների կառավարում
2. Մարդու իրավունքներ 
3. Արդարադատություն
4. Բիզնես
5. Կրթություն
6. Գյուղատնտեսություն
7. Տնտեսություն
8. Էներգետիկա 
9. Սոցիալական ոլորտ. հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառում 

ՔՀԿ-ների ինկուբատորները անցկացվելու են երկու փուլով հետևյալ հինգ քաղաքներում․ Երևան, Գյումրի, Վանաձոր, Գավառ և Կապան։ Յուրաքանչյուր փուլին, ընդհանուր առմամբ, մասնակցելու են 36 ՔՀԿ-ներ, որոնք ընտրվելու են Հայաստանում Ամերիկյան Համալսարանի կողմից կազմակերպված ուսուցումն ավարտած ՔՀԿ-ների շարքից։ ՔՀԿ-ների ինկուբատորները ավարտելուց հետո մրցութային հիմունքներով տրամադրվելու են ընդհանուր թվով 33 դրամաշնորհներ, յուրաքանչյուր փուլի համար նախատեսելով 16-17 դրամաշնորհ։

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել