Բաշինջաղյան փողոցում ավտոմեքենա է այրվել

Հայաստանի ԱԻՆ «911» ծառայությունն այսօր՝ մայիսի 9-ին ժամը 19:30-ին ահազանգ է ստացել, որ Երեւանի Բաշինջաղյան փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է ավտոմեքենա: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:39-ին, մարվել՝ 19:48-ին:

Պարզվել է, որ Բաշինջաղյան փողոցի տներից մեկի մոտակայքում ամբողջությամբ այրվել է Opel Astra G մակնիշի ավտոմեքենա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել