31-ամյա պատգամավոր Արգամ Աբրահամյանի կենսագրությունը

Մայիսի 2-ին, Ազգային ժողովի հատուկ նիստում վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը չընտրվեց ՀՀ վարչապետ 45 կողմ, 56 դեմ ձայնով: Ազգային ժողովի պատգամավոր Արգամ Աբրահամյանը կողմ է քվեարկել Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը: Իրավաբան.net-ը ներկայացնում է և՛ կողմ, և՛ դեմ քվեարկած պատգամավորների կենսագրությունները: Պատգամավորների կենսագրությունները կներկայացվեն այբբենական կարգով:

Արգամ Աբրահամյանը ծնվել է 1986թ. մայիսի 25-ին Արարատի մարզի Մխչյան գյուղում:

2008-2010թթ.  ծառայել է ՀՀ զինված ուժերում:

2006թ. ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը, 2008թ.՝ նույն  ֆակուլտետի մագիստրատուրան: Իրավագիտության մագիստրոս:

2015-2017թթ. եղել է Արտաշատի քաղաքապետ:

2017թ. ապրիլի 2-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի թիվ 5 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:

Պարգեւատրվել է «Սուրբ Ներսես Շնորհալի» մեդալով (2015թ., Մայր աթոռ Ս. Էջմիածին):

Ամուսնացած է, ունի 2 զավակ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել